Թանկյանը պատասխանել է Լևոն Քոչարյանին…

Asekose.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, սոցցանցերի իր էջերում պատասխանել էր System Of  A Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանին: Գրառման տակ Թանկյանը մեկնաբանություն է թողել՝ մասնավորապես գրելով հետևյալը.

«Ես չեմ մեղադրում քեզ, որ դու պաշտպանում ես քո հորը, ես հարգում եմ դա, բայց որքան էլ որ դու սիրում ես նրան և այն լավ բաների համար, որոնք նա արել է իր կյանքում թե իր ընտանիքի համար, թե որպես առաջնորդ, այնուամենայնիվ, դու չես կարող կույր լինել այն բոլոր եկամուտների աղբյուրի նկատմամբ, որոնք դուք վայելել եք. եթե դու պատրաստվում ես հանրային ձևով խոսել նրա լավ կողմերի մասին, ինչու դու չես ընդունում այն  բոլոր բաները, ավելի լավ է արդար լինես ինքդ քեզ և աշխարհի հետ: Ես գիտեմ, որ դա շատ դժվար է»:

Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը սոցցանցի իր էջում գրել էր հետևյալը. «Հպարտ եմ Հայաստանի իմ եղբայրներով և քույրերով, որոնք պետք է գնան ընտրության՝ քվերակելու նոր խորհրդարանի համար, որը տարեսկզբին ազատագրվեց անարդար, կոռումպացված ռեժիմից։ Ես բարկանում եմ, որ 20 տարի երկիրը թալանելուց հետո ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը գրում է, թե քարոզարշավի ժամանակը քիչ է։

Ես ուրախ եմ, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է բանտ։ Հայաստանի ժողովուրդն ուզում է և արժանի է նախկին անարդարություններից հետո արդարության, և պետք է պատասխանատվություն ստանձնի բոլորի համար:

 

Նախագահները, որոնք միլիարդատեր են դարձել՝ օգտագործելով իրենց պաշտոնը, կոռումպացված են։ Հայաստանի թավշյա հեղափոխությունը և նոր ուղին օրինակ են, թե ինչպես երկիրը կարող է խաղաղ ճանապարհով անցնել առաջադեմ հասարակության։ Դեռ շատ անելիքներ կան, հատկապես տնտեսական առումով, բայց կարևորն այն է, որ մարդիկ սթափ են և ունեն դրա իրավունքը»:

blognews.am

(Visited 11 794 times, 37 visits today)