Քչերը գիտեն, որ այդ ջուրը կարելի է օգտագործել…

Մակարոնը պատրաստելուց հետո, որպես կանոն, ջուրը թափում են: Բայց քչերը գիտեն, որ այդ ջուրը կարելի է օգտագործել:

Ձեզ համար մի քանի օգտակար մտքեր ենք պատրաստել:

1․ Նրբաբլիթների և բլիթների համար

Խորհուրդ նրբաբլիթների և բլիթների սիրահարների համար. կաթի փոխարեն օգտագործեք խաշած մակարոնի ջուրը: Բլիթները կստացվեն պասային և հակաալերգիկ: Զանգվածը կիսելի տեսք կունենա, բայց բլիթները շատ լավ կստացվեն, իսկ համն ուղղակի հիանալի կլինի:

2․ Սոուսների համար

Որպեսզի սոուսն ավելի ջրիկ և համեղ ստացվի, կարելի է այնտեղ ավելացնել երկու գդալ խաշած մակարոնի ջուր:

3․ Լոբազգիները թրջելու համար

Լոբին, ոլոռը, ոսպը պատրաստելուց առաջ պետք է թրջել ջրում: Դրա համար որոշ խոհարարներ օգտագործում են խաշած մակարոնի ջուրը:

4․ Վաննա՝ ոտքերի համար

Այն մարդիկ, ում ոտքերը ցավում կամ այտուցվում են, անպայման պետք է փորձեն այս միջոցը: Թրջեք ձեր ոտքերը խաշած մակարոնի ջրով: Հանգստացնող ջերմությունը և դրա միջի հանքային նյութերն անմիջապես անում են իրենց գործը: Փորձեք և կհամոզվեք:

5․ Շոգեխաշելու համար

Սա հիանալի միջոց է բանջարեղեն պատրաստելու համար: Այս անգամ փորձեք պատրաստել դա խաշած մակարոնի ջրով: Բանջարեղենի համը զգալիորեն ավելի լավն է լինում:

6․ Որպես ապուրի հիմք (արգանակ)

Պատրաստեք, օրինակ, կարտոֆիլի ապուրը խաշած մակարոնի ջրով: Այն շատ սննդարար է:

7․ Ստեղծագործելու համար

Ձևավոր խմոր պատրաստելու համար հարմար կլինի խաշած մակարոնի ջրով այն պատրաստել: Տարայի մեջ լցրեք երկու բաժակ ալյուր, մեկ բաժակ մանր աղ, որպեսզի չկպչի ձեռքերին: Տվեք խմորին ձեր ուզած տեսքը և դրեք մինչև 80 աստիճան տաքացրած ջեռոցը մոտավորապես երկու ժամով:

blognews.am

(Visited 155 times, 1 visits today)