Ռուսաստանում բժիշկները հիվանդներին հայկական ռեստորան են ուղարկում՝ խաշ ուտելու.

Ռուսական КоммерсантЪ Weekend թերթը մարդու օրգանիզմի համար խոզի խաշած տոտիկների՝ հատկապես ձմռանը օգտակարության մասին հոդված է հրատարակել: 

Հոդվածի հեղինակ, Афиша-Еда կայքի խմբագիր Ալեկսեյ Զիմինը գրում է, որ խոզի վերջույթները պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, որոնք ջերմային վերամշակման ընթացքում դոնդողանյութի են վերածվում: Հեղինակի խոսքով՝ այդ նյութը շատ օգտակար է մարդու առողջությանը:

«Բժիշկները խորհուրդ են տալիս ոսկրային վնասվածքների ու սալջարդների դեպքում առավոտյան գնալ հայկական ռեստորան և խաշ պատվիրել: Դա տաք, հեղուկ դոնդողանյութով ճաշատեսակ է», — գրում է հոդվածի հեղինակը:

Հոդվածում ներկայացված են նաև խաշի մեջ օգտագործվող խոզի տոտիկներով պատրաստվող այլ ճաշատեսակների բաղադրատոմսեր:

tert.am

(Visited 401 times, 1 visits today)