Ինչով են զբաղվում հայ պաշտոնյաների և մեծահարուստների դուստրերը

Հայ մեծահարուստ պաշտոնյաների դուստրերը ոչ թե վատնում են իրենց ծնողների փողերն, այլ ավելացնում դրանք։ Իրենց օրինակով նրանք ապացուցում են, որ ֆինանսապես ապահոված լինելը դեռ չի նշանակում անգործության մատնվել եւ որ կարելի է հաճույք ստանալ սիրված աշխատանքով զբաղվելով։

Ինչով են զբաղվում հայ մեծահարուստների դուստրերը, Wnews.amը ներկայացնում է ստորեւ.

Սամվել Կարապետյանի դուստր Տաթեւիկ Կարապետյան.

Աշխարհի ամենահարուստ հայ, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստը չնայած իր երիտասարդ տարիքին, որպես հաջողակ կին գործարար հասցրել է լինել Forbes հեղինակավոր ամսագրի շապիկին։ Տաթեւիկը ղեկավարում է «Տաշիր» հոլդինգի մեդիաբիզնեսը, մասնավորապես՝ «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը։

«Մեր ընտանիքում ընդունված է աշխատել: Դա է մեր կենսակերպը: Համալսարանի 4-րդ կուրսում ես եկա ընկերություն: Հայրս ինձ կցեց առաջին փոխնախագահին, ով դարձավ իմ ղեկավարը: Ինձ ավելի մանրամասն ծանոթացրին ընկերության գործունեության բոլոր ոլորտներին, եւ ես բիզնեսի վարման բավական լուրջ փորձառություն անցա ոչ թե գրքերով, այլ իրական կյանքում:

Իսկ հետո հայրս ասաց՝ ընտրիր: Եվ ես ընտրեցի կինոթատրոնների ցանցը»,- պատմում է Տաթեւիկը:

Խոսելով ընտանիքի եւ կարիերայի համատեղման մասին, նա նշում է . «Կյանքում ստիպված ես լինում առաջնահերթություններ ընտրել: Ես աշխատում եմ խելամիտ հավասարակշռություն պահել: Որդուս ծնվելուց երեք ամիս անց վերադարձա աշխատանքի: Մի կողմից մայրս է ինձ օգնում, մյուս կողմից՝ թիմս»:

Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկ Ալեքսանյան.

Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկ Ալեքսանյանը ղեկավարում է գուլպաների եւ հագուստի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ» ընկերությունը։ Ձեռնարկությունը գործում է 2015 թվականից. այն Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի առաջադեմ ընկերություններից մեկն է, որը սրընթաց զարգանում է:

Նշենք, որ Աստղիկ Ալեքսանյանը եւս ամուսնացած է. նրա ընտրյալը Ալեքսանյանին պատկանող «Моя семья» ընկերության տնօրենի որդին է։

Գագիկ Ծառուկյանի դուստր Գայանե Ծառուկյան.

Արդեն հինգ տարի գործող Երևանի «Prince Princess» խանութ-սրահը պատկանում է Գագիկ Ծառուկյանի դստերը` Գայանե Ծառուկյանին։

Գայանեն անձամբ է ընտրում խանութում ներկայացվող տեսականին.«Հետեւելով նորաձեւության միտումներին՝ ընտրում եմ լավագույն տարբերակները, բայց կան նաեւ որոշակի պատկերներով, գրվածքներով, ագրեսիվ կերպարներով զգեստներ, որոնք հնարավորինս բացառում եմ։ Կարծում եմ՝ նպատակահարմար չէ, որ հայ երեխաները դրանք կրեն ու դարձնեն իրենց համար սիրելի երեւույթ, թեպետ ողջ աշխարհում լավ վաճառվում են. կարեւորում եմ հագուստի միջոցով դաստիարակության գործոնը։ Այս հինգ տարիների փորձից ելնելով՝ կարող եմ ասել՝ հայ հաճախորդները պահանջկոտ ու բծախնդիր են, ինչն էլ օգնում է մեզ կատարելագործվել թե՛ սպասարկման, թե՛ հավաքածուների ընտրության հարցում»,- bravo.am-ին պատնել է Գայանե Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանի դուստր Էմմա Ծառուկյան.

 

Ի տարբերություն իր ավագ քրոջ՝ Էմմա Ծառուկյանը նախընտել է ոչ թե բիզնես ոլորտը, այլ բժշկությունը։ Նա միկրովիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում գործող նորաստեղծ Կոնսուլտատիվ ախտորոշման բաժնի ղեկավարն է։

 

 

«Իսկապես դժվար է լինել կին, մայր և միաժամանակ` նվիրվել մասնագիտությանն ու փորձել բոլոր «դերերում» լինել լավագույնը: Սակայն երբ սիրում ես մասնագիտությունդ, և երբ զգում ես ընտանիքիդ անվերապահ աջակցությունն ու սերը, ցանկացած դժվարություն հաղթահարելի է դառնում, ավելին` դու ստանում ես նոր լիցքեր և խթան` առաջ շարժվելու, հասնելու ավելիին ու ձգտելու առավելագույնին:
Իմ ընտանիքը հասկանում և աջակցում է ինձ: Եթե չլիներ նրանց ըմբռնումն ու հասկացողությունը, թերևս ես չէի հասնի այն հաջողություններին, որոնք այսօր իրականություն են: Ինձ համար մեծագույն երջանկություն է, որ նրանք կիսում են իմ ապրումները, ուրախություններն ու ձեռքբերումները:
Ուզում եմ առանձնացնել հատկապես ամուսնուս, ում ըմբռնումն ու սերը, աջակցելու պատրաստակամությունն ու ուժը մշտապես ինձ հետ են: Նրան հաճելի է, որ ես զբաղվում եմ իմ սիրելի գործով, կայանում եմ` որպես մասնագետ»,- պատմել է Էմմա Ծառուկյանը:

Ի դեպ, նրա ամուսին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի, Աշտարակի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն է։

 

 

«Կարծում եմ` 21-րդ դարի կնոջ երազանքն է և երջանկության գրավականը լինել ոչ միայն կին և մայր, այլ նաև մասնագետ, ունենալ մասնագիտական աշխատանք` սեփական աշխարհ, որն ինքն է կերտել: Հավատացած եմ, որ կայացած և ինքնաբավ լինելով` նա ընտանիքում ավելի լավ կին և մայր կարող է լինել»,- նշում է Էմմա Ծառույանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի դուստր Մանե Կարապետյան.

 

Վարչապետի դուստր Մանե Կարապետյանի անվամբ է գործում Երեւանի Բուզանդի փողոցում գտնվող «Մանե» ռեստորան-պատկերասրահը։ Ռեստորանը յուրահատուկ է նրանով, որ այնտեղ ներկայացված սպասքը, նկարները, սեղաններն ու աթոռները, որոնք Մանեի դիզայնով են արված, վաճառքի են ներկայացված։

 

Ի դեպ, Մանե Կարապետյանի ամուսինը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն է։

butilka.pw

(Visited 198 times, 1 visits today)