Ինչպես է հեռախոսի համարն ազդում ձեր ճակատագրի վրա. նումերոլոգիայի գաղտնիքները

Նումերոլոգիան իր հետքն է թողնում կյանքի բոլոր բնագավառներում, և հեռախոսի համարն էլ բացառություն չէ։ Այն նույնպես իր մեջ որոշակի էներգիա է կրում՝ ազդելով իր տիրոջ վրա։

EnterTrain-ի հետ միասին պարզենք, թե ինչպես է որոշվում ձեր թիվը և ինչ նշանակություն այն ունի։

Պարզապես գումարում ենք ձեր հեռախոսահամարի բոլոր թվերն իրար և բերում պարզ միանիշ թվի։

Օրինակ.

Եթե ձեր համարն է 055-16-28-70, ապա 0+5+5+1+6+2+8+7+0 = 34 = 3+4=7

Հիմա տեսնենք, թե ինչ նշանակություն ունի յուրաքանչյուր թիվը.

1. Այս թիվը նպաստում է անձնական էներգիայով լի գործողությունների զարգացմանը։ Համարը կարծես ստեղծված է գործնական ոլորտում բանակցությունների համար։

2. Երկուսը լավ է ողջ աշխարհից զանգեր ընդունելու համար։ Այն կատալիզատոր է հանդիսանում հարմոնիայի, համագործակցության, կապերի ստեղծման համար։

3. Հրաշալի թիվ է ստեղծագործական գործունեության համար։ Դրանով երջանիկ կլինեն լրագրողները, գովազդով զբաղվողները, դերասանները, զբոսաշրջային ընկերությունների աշխատակիցները, նկարիչները։

4. Չորսն ուղղված է տեղանքի բարեկարգման, վերանորոգման, մատակարարման հետ կապված աշխատանքների հաջողությանը։ Նման համարը լավ է ունենալ պահեստում կամ մատակարարման բաժնում։ Այն լավ է նաև ընտանեկան բարօրության համար, սակայն դրանց տերերին խորհուրդ է տրվում դուրս գալ միայ կենցաղի վրա կենտրոնացած վիճակից։

5. Նպաստում է հաջողությանը կյանքի տարբեր ոլորտներում։ Վստահություն է պարգևում և հաջողություն է բերում։ Սակայն այս համարով պետք չէ սիրային հարաբերություններ պարզել։

6. Վեցը հարմար չէ նոր միջոցառումներ կազմակերպելու, վճռական գործերի, պատասխանատու առաջադրանքների համար։ Ավելի շուտ կօգնի դելիկատություն պահանջող հարցերի լուծման ժամանակ։ Լավ է սիրահարների երկար զրույցների համար։

7. Յոթը ստեղծագործական սկզբի խորհրդանիշն է։ Սա հող է ստեղծում հետազոտական գործունեության, նոր մշակումների և գիտականքների համար։

8. Հրաշալի է գործընկերների հետ մշտական կապի համար, հնարավորություն տալով դրսևորվել կարիերայում։ Այս թիվը օգնում է նաև հաջողության հասնել նյութական ոլորտում։ Բանակցությունների հետ կապված ամենակարևոր գործերը հեշտ և արագ կլուծվեն։

9. Նոր գործեր սկսելու համար շատ հեռանկարային թիվ է, որն օգնում է կապեր և կոնտակտներ ստեղծելուն՝ բիզնեսի և ֆինանսական ոլորտներում։ Սակայն պետք չէ մոռանալ նաև բարոյական սկզբունքների և օրենքի մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

butilka.pw

(Visited 165 times, 1 visits today)