Զինված միջադեպի գործով ձերբակալվածը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» 24-ամյա որդին է

Armtimes.com-ի տեղեկություններով, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ այսօր տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերաբակալվածը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի որդին է՝ 1995 թվականին ծնված  Շանթը:

Նա կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։

Հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել  հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։

1in.am

(Visited 91 times, 1 visits today)