«Հրապարակ». Փաշինյանի դեմ սպասվում են բողոքի ակցիաներ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ռեֆորմիստական կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը նախաձեռնում է մարտի վերջից բողոքի ակցիաներ սկսել նոր իշխանության դեմ՝ «Կատարեք տված խոստումները» կարգախոսով։ Մենք տեղեկացանք, որ Բաբայանի կուսակցությունում հիմա «գույքագրում» են Փաշինյանի արած-չարածը, որպեսզի հնարավոր լինի, ինչպես իր թիմում են խոսում, «հուժկու և փաստարկված հարված» հասցնել նոր իշխանություններին։ Հայտնի է նաև առաջին հավաքի վայրը՝ Մատենադարանի տարածք»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

armdaily.am

 

(Visited 18 times, 1 visits today)