Պլաստիկ վիրահատության հետևանքով աղավաղված դեմքով բլոգեր կինը ինքնասպանություն է գործել

Լյու անունով չինացի կին վիդեոբլոգերը ինքնասպանություն է գործել անհաջող պլաստիկ վիրահատությունից հետո՝ հաղորդում է South China Morning Post-ը`վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Անհոյ արևելյան նահանգի 23-ամյա բնակչուհուն ինքնասպանության նախօրեին փրկել են հրդեհից: Փրկարարները դուրս են բերել նրան այրվող շենքի 18-րդ հարկից: Նշվում է, որ սոցիալական ցանցերում տեղադրված տեսահոլովակում լսելի է, թե ինչպես է կինը գոռում, որ ինքը չի ցանկանում, որ որևէ մեկը տեսնի իր դեմքը:

Լյուն արտաքինը փոխելու որոշում էր կայացրել 2018թ․։ Թերթը նշում է, որ մինչև վիրահատությունը աղջիկը շատ գրավիչ տեսք է ունեցել, սակայն այդ քայլին է դիմել սոցցանցերում բաժանորդների թվի ավելացման համար։ Անհաջող վիրահատությունից հետո աղջիկն այլևս տնից դուրս չի եկել, իսկ նրա ընկերը դադարեցրել է նրա հետ շփումները։

1in.am

(Visited 79 times, 1 visits today)