Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Բեգլարյանին հանգիստ թողնելու խնդիրը

«Իրավունք» թերթը գրում է.

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Գագիկ Բեգլարյանին հանգիստ թողնելու խնդիրը:

Թե ինչ համաձայնության են եկել, հայտնի չէ: Բայց, ըստ նույն տեղեկությունների, Սամվել Կարապետյանը խոստացել է ներդրումների որոշակի շարունակություն, ինչպես նաեւ իր հնարավորությունների չափով դրական միջամտություն ՌԴ-ի հետ հարաբերություններում:

Նկատենք նաեւ, որ բացի այն, որ Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Բեգլարյանը «Երեւան Ռիո»-ի համասեփականատերերն են, այլ նաեւ խնամիական կապեր ունեն»:
lragir.am

(Visited 134 times, 1 visits today)