Վարչապետի հանձնարարականը չկատարելու երկու պատճառ կարող է լինել. Կարիմե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ուրեմն՝ Վարչապետ-ՀԽ հանդիպման ժամանակ վարչապետն ասել է, թե ակնկալում է, որ ՀԽ-ն իր լիազորությունների սահմաներում պարզի Ղարաբաղի հարցով հանրության շրջանում առկա կոնսենսուսը: Որոշ ժամանակ անց ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանի հարցին, թե ինչու չի անում, Վազգեն Մանուկյանը պատասխաննել է՝ ես դա չեմ անի:

Ես սպասում եմ ԲՀԿ խմբակցության վերաբերմունքին: Այս խմբակցությունը նախաձեռնում է քննարկման դնել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ դատական նիստերին չմասնակցելու եւ աշխատավարձ ստանալու հարցը: Կուզենայի իմանալ՝ արդյո՞ք Ծառուկյանի խմբակցությունը պատրաստվում է հաշվետվություն պահանջել Վազգեն Մանուկյանից նրա անգործության համար:

Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանին, վարչապետի հանձնարարականը չկատարելու երկու պատճառ կարող է լինել.

կամ Մանուկյանը պարզապես ունակ չէ նման աշխատանք կատարելու եւ թյուրիմացաբար է շարունակում պաշտոնավարել, կամ էլ նախկինների պատվերն է կատարում՝ իր բուն աշխատանքը մի կողմ դրած լծվել է ռոբասերժական թայֆայի ռեւանշիստական նկրտումների համար համապատասխան տրամադրություններ ձեւավորելուն:

Նա ամեն առիթ օգտագործում է սիրո եւ հանդուրժողականության հեղափոխության հաղթանակը արժեզրկելու համար, եւ նույնիսկ երեկ ասուլիսի ժամանակ ասել է, թե ինքը հիասթափված է հեղափոխությունից՝ այն պարագայում, երբ երբեւէ, որպես ՀԽ նախագահ, նրա շուրթերից դրական խոսք չենք լսել հեղափոխության մասին:

(Visited 119 times, 1 visits today)