Օրական որքա՞ն բանջարեղեն եւ միրգ է պետք ուտել

Առողջության համար մրգերի եւ բանջարեղենի օգուտի մասին հավանաբար բոլորն են լսել: Բայց իրականում որքա՞ն բանջարեղեն եւ միրգ է անհրաժեշտ օրգանիզմին:

Այդ հարցի պատասխանը տվել են սննդակարգի մասնագետները` հաշվարկելով օրվա համար օպտիմալ մրգերի եւ բանջարեղենի քանակությունը. նրանց կարծիքով, դա 8 չափաբաժինն է:

Գիտնականները համոզված են, որ նշված քանակով այդ մթերքների օգտագործումն ամենից ավելի արդյունավետորեն է մարդկանց պաշտպանում շատ հիվանդությունների առաջացումից: Նման եզրակացության են հանգել նրանք` վերլուծելով 40-85 տարեկան ավելի քան 300 000 կամավորի առողջական վիճակը:

«Մարդիկ, որոնք այսքան առողջ սնունդ են օգտագործում, ավելի հազվադեպ են տառապում սրտի հիվանդություններից: Այսպես, սրտի իշեմիկ հիվանդությունից մահվան հավանականությունը նվազում է 22 տոկոսով: Մեծ քանակությամբ մրգերը եւ բանջարեղենը նաեւ կարգավորում են աղեստամոքսային տրակտի աշխատանքը», — ասել են գիտնականները:

Ինչ վերաբերում է մեկ չափաբաժնի չափին, նրանք հետեւյալ հանձնարարականն են տալիս. մեկ չափաբաժնի ընդունելի մեծությունը 100 գ է: Եթե խոսքը խորանարդաձեւ կտրատված բանջարեղենի եւ մրգերի մասին է, դա իր ծավալով թենիսի գնդակի չափ է:

Սակայն գիտնականները նշում են, որ շատ օսլա պարունակող եւ քաղցր պտուղները պետք է ծայրաստիճան չափավոր օգտագործվեն: Այն մրգերի եւ բանջարեղենների ցանկում, որոնք նրանց կարծիքով արժե ամեն օր օգտագործել, փորձագետները ներառել են խնձորը, լոբին, ելակը, լոլիկը, նեխուրը, բրոկկոլին եւ սպանախը:

(Visited 57 times, 1 visits today)