Մի թթու խոսք չասեցին… Իսկ հիմա առյուծ են կտրել… վայ.

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ամենևին չխրախուսելով մեր Շահենի ակցիան, այդուհանդերձ, ոնց հասկանում եմ, հիմա էլ Շահենի «հրաժարականի» պահանջն ա հասունանում որոշ շրջանակների կողմից: Խոսքը այն շրջանակների մասին է, ովքեր մի ծպտուն էլ չհանեցին Ռուսաստանում Նժդեհի ցուցատախտակը հանելու մասին, մի թթու խոսք չասեցին Ռուսաստանի ղեկավարության քայլի մասին, իսկ հիմա առյուծ են կտրել… վայ,

սեպ խրեց, վայ, աման: Իսկ քեզ, իմ սիրելի Շահեն, կասեմ, որ դու ավելի լուրջ, իմաստալից բաներ կարող ես անել, դու ընտիր, ըմբոստ տղա ես ու քո տեսակը մեր երկրում քիչ կա: Ուղղակի մի տրվի առաջին էմոցիաներիդ ու ճիշտ գործիր: Էլի որ, արժեր դժգոհություն արտահայտել Ռուսաստանի այդ քայլի կապակցությամբ: Արձաններին հանգիտ թող, ցավդ տանեմ: Դա մերը չի: Դա քոնն էլ չի:

(Visited 335 times, 1 visits today)