Այո՛, մենք դպրոցներում ունենք խնդիր. . Արայիկ Հարությունյան

«Այո՛, մենք դպրոցներում ունենք խնդիր և այնտեղ պետք է իրականացվեն փոփոխություններ: Մենք կարծում ենք, որ այն չափորոշիչները, որ հիմա մենք փոխում ենք, միտված են դրան և բարձրացնելու են դպրոցում գիտելիքը: Ու մենք կունենանք դիմարոդ, որը բուհ կգա պատմության և հայերենի բավարար գիտելիքով»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ կառավարությանը հաճախ մեղադրում են, որ օրենքներով և կարգավորումներով բուհերի վրա դրվում են այնպիսի սահմանափակումներ, որ ազդում են բուհերի ինքնավարության, ակադեմիական ազատության վրա. «Այս փոփոխությունը, որ առարկաները դառնան ոչ պարտադիր, գալիս են բուհերից. 90-ականներից, 2000-ականներից, 10-ականներից ոչ մասնագիտական

ֆակուլտետներում ասում էին՝ հանեք այս առարկաների պարտադիրությունը, որովհետև մեր երեխաները 12 տարի շարունակ սա սովորել են և գալիս են բուհ նույն սովորում են»,- եթերի ընթացքում նշել է Հարությունյանը:ԿԳՄՍ նախարարը նշել է, որ իրենք ավագ դպրոցի համակարգ ենք փոխում, որ աշակերտները կարողանան դպրոցի քննությունների արդյունքներով ընդունվել բուհ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հարցազրույց Արայիկ Հարությունյանի հետ

Մենք ավագ դպրոցի համակարգ ենք փոխում, որ աշակերտները կարողանան դպրոցի քննությունների արդյունքներով ընդունվել բուհ. Պետրոս Ղազարյանի հյուրն է ԿԳՄՍ նախարար Արային Հարությունյանը:

Опубликовано Լուրեր Понедельник, 2 декабря 2019 г.

(Visited 22 times, 1 visits today)