Էս ի՞նչ է ասում, էս ի՞նչ եմ լսում. Աթոռներից պինդ բռնվեք. Լ. Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

Էս ի՞նչ է ասում, էս ի՞նչ եմ լսում։
ԱԺ իմքայլական պատգամավոր, պետա-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը թվարկում է ՍԴ ճգնաժամի պատճառները, եւ առաջինն ի՞նչ ասի, որ լավ լինի… Աթոռներից պինդ բռնվեք։

Առաջին պատճառն, ըստ էս պարոնի, էն է, որ ՍԴ դատավորներից մեկը նիստերին չի մասնակցում։
Հասկացա՞ք, ճգնաժամի առաջին պատճառը Վահե Գրիգորյանն է։

Ու էս մարդուն վստահել են մի ողջ կարեւորագույն հանձնաժողովի ղեկը։

Պարո՛ն Վարդանյան, Վահե Գրիգորյանի՝ նիստերին չմասնակցելը ոչ թե ՍԴ դատարանի ճգնաժամի պատճառներից մեկն է, էն էլ՝ առաջինը, ա՛յլ Վահե Գրիգորյանը նիստերին չի մասնակցում ՍԴ դատարանում ստեղծված ճգնաժամի պատճառով։

Է՛ն ճգնաժամի, որը չե՛ք կարողանում լուծել դու՛ք եւ ձեր գործընկերները, պարո՛ն Վարդանյան։
Չէ, սրանք իրոք լրջորեն վաԴ են։(

(Visited 1 409 times, 1 visits today)