ՈՒշագրավ. Արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Ոստիկանության բաժնում տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:Պարզաբանվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և դիմելու կարգը:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ՀՅԴ երիտասարդներն այսօր բողոքի ակցիային էին իրականացնում՝ փակելով նախարարության մուտքը։ Ոստիկանությունը ֆիզիկական ուժ կիրառեց՝ ցուցարարներին ցրելու համար, ինչից հետո շուրջ 24 ցուցարար տարվել է ոստիկանական բաժանմունք։

(Visited 56 times, 1 visits today)