Պայթում են, որ Հայկ Մարությանը աշխատում է

Վերջին օրերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ սկսված լայնածավալ հարձակումն ավելի խորքային պատճառներ ունի: Ակնհայտ է, որ այս հարձակումը պատահական բնույթ չունի:

Դրա իրական պատճառները հասկանալու համար գնանք ամենասկզբից: Եվ այսպես. Հայկ Մարությանը ավագանու ընտրություններում ստանալով երևանցիների ձայների ահռելի մեծամասնությունը՝ ընտրվեց քաղաքապետ: Թե՛ լեգիտիմության, թե՛ հեղինակության առումով Հայկ Մարությանի վարկանիշը ամենաբարձրերից մեկն էր:
Եվ հաշվի առնելով, որ Հայկ Մարությանը Հայաստանի խոշորագույն տնտեսական, քաղաքական, մշակութային կենտրոն հանդիսացող քաղաքի ղեկավարն էր, բնական է, որ նրան կարելի է համարել Նիկոլ Փաշինյանից հետո առավել ազդեցիկ դեմքը երկրում:

Այնպես որ, պատահական չի կարելի համարել, որ քաղաքապետ ընտրվելուց անմիջապես հետո Հայկ Մարությանի դեմ սկսվեց քարոզչական տեռորի ալիքը: Ամեն գնով հասնել նրա հեղինակության անկմանը, վիժեցնել քաղաքապետարանի գործունեությունն ու ծրագրերը:

Սկսեցին «Սանիթեքով»: Սա նախկին իշխանությունների, Սերժ Սարգսյան-Տարոն Մարգարյան զույգի հետ առնչվող, Երևանում մոնոպոլ ու գերշահավետ պայմաններով գործող մի ընկերություն էր, որը Հայկ Մարությանի օրոք հանկարծ ու որոշեց սաբոտաժի լեզվով գործել: «Սանիթեքը» սկսեց հրաժարվել իր բուն պարտականությունները կատարելուց, աղբահավաքության խնդիրներով զբաղվելուց, ու Երևանը մի տևական ժամանակ աղբակույտերի մեջ էր թաղված:

Այստեղ մենք առաջին անգամ ցանկանում ենք հիշատակել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, նրա խմբակցության անդամներին, և Երևանի ավագանու «Լույս» դաշինքին: Ինչո՞վ են նրանք զբաղված եղել Երևանի համար այդպիսի ծանր օրերին, երբ աղբը չէր հավաքվում:

Քննադատում էին «Սանիթեքի՞ն», Հայկ Մարությանից պահանջում էին դադարեցնել «Սանիթեքի» հետ պայմանագի՞րը, կոչ էին անում Երևանի աղբահավաքության համար նոր օպերատո՞ր բերել. ոչ մի նման բան. այս ուժերը այդ օրերին զբաղված էին աղբակույտերի լուսանկարները սոցցանցերում տեղադրելով, տարածելով, անընդհատ թմբկահարելով, որ Հայկ Մարությանը չի կարողանում կառավարել Երևանը, որ նրանից քաղաքապետ դուրս չի գա, որ Երևանը գեղ է սարքել և այլն:

Աջակցության, զորակցության ոչ մի նշույլ այս ուժերի կողմից: Կարծես Երևանը իրենց քաղաքը չէ: Ուրախանում էին աղբի այդ տեսարաններից: Շատ լավ գիտակցելով, որ «Սանիթեքը» ընդամենը գործիք է նախկին իշխանությունների ձեռքում, որ սա ծրագրավորված արշավ էր քաղաքապետի դեմ:

Ի պատիվ Հայկ Մարությանի, նա կարողացավ դուրս գալ այս անելանելի թվացող վիճակից. խզեց պայմանագիրը «Սանիթեքի» հետ, և քաղաքի աղբահավաքության գործառույթները դրվեցին քաղաքապետարանի վրա: Բերվեցին նոր աղբահավաք մեքենաներ, նոր աղբարկղեր, նոր աշխատողներ, արդյունքը սպասեցնել չտվեց. այսօր Երևանում աղբահավաքության խնդիր չկա:

Տեսնելով, որ «Սանիթեք» օպերացիան ձախողվեց, այս նույն ուժերը նոր հարձակում են սկսել Հայկ Մարությանի դեմ: Ու այս անգամ դրան ձայնակցում են քոչարյանականները, հանրապետականները, նախկին գող-ավազակ դեմքերը, դրանց լրատվամիջոցները: Թե բա՝ աղբահավաք ԿԱՄԱԶ-ների մի մասը նվիրատվություն է, Սամվել Ալեքսանյանն է տվել, սա կոռուպցիա, և ընդհանրապես՝ Հայկ Մարությանը պետք է հրաժարական տա:

Յա, իրո՞ք: Դե մի հատ եկեք, տեսնենք, իրականում ինչ է եղել: Հայկ Մարությանը պետք է լուծեր աղբահավաքության խնդիրը: «Սանիթեքը» սաբոտաժ է անում, նշանակում է, պետք է սեփական ուժերով լուծել աղբահավաքության խնդիրը: Բայց քաղաքապետարանն այդքան ռեսուրսներ չունի, իսկ խնդիրը հրատապ է. աղբը նույնիսկ մի օր ավել մնալու դեպքում արդեն սանիտարական լուրջ խնդիրներ է առաջացնում: Դիմել են օլիգարխների, դիմել են գործարարների՝ խնդրել, որ աջակցեն: Թե հիմա ոնց են խնդրել, ինչ են արել, ինչ մեթոդներով են խոսել, չգիտենք, բայց պարզվում է, որ մեկը Սամվել Ալեքսանյանը գումար է հատկացրել ԿԱՄԱԶ-ներ բերելու համար: Հայկ Մարությանի միակ սխալն այստեղ է եղել, որ այս մասին հիմա է ասում: Կարող էր ասել, որ Երևանի ապագան վտանգված է, քաղաքի բնականոն կյանքը նախկին իշխանությունները ցանկանում են խաթարել, օգնության են դիմել բոլորին, և ահա այս, այս ու այս մարդիկ նվիրատվություն են արել, ինչի շնորհիվ էլ ձեռք են բերվել այսքան ԿԱՄԱԶ, աղբարկղ և այլն: Ոչ ոք բան չէր ասի: Միայն կողջունեին:

Բայց հիմա «Լուսավոր Հայաստանի» ղեկավարն ու նրա քիթ բռնող անդամները մի այնպիսի վայնասուն են բարձրացրել, թե կոռուպցիա է, հասեք, տեսեք՝ ինչ են անում, Հայկ Մարությանը հանցագործություն է կատարել, մեկը չկա ասի. Հայկ Մարությանը խնդիր է լուծել՝ գործարարներից նվիրատվություններ վերցնելով, այդտեղ կոռուպցիան ո՞րն է, եթե դեմ էիք, բահերը վերցնեիք, գնայիք աղբը մաքրեիք: Թե՞ պայքարել եք Երևանը խոզանոցի վերածելու համար, միայն թե Հայկ Մարությանը հեռանա: Հայկ Մարությանը ճգնաժամային իրավիճակում իրեն որպես հաջող մենեջեր դրսևորեց, պայթո՞ւմ եք, որ նրա դեմ հարձակումները արդյունք չեն տալիս: Ծպտուն չեք հանել, երբ քաղաքում սանիտարահիգիենիկ վիճակը աղետալի էր:

Ակնհայտ է, որ Հայկ Մարությանի դեմ այս արշավը բավական լավ կազմակերպված, ուղղորդված, մշակված ծրագիր է, և պետք է մի բան էլ շեշտենք. մեր տպավորություններով, այս քարոզչական տեռորի դերակատարների թվում է նաև Միքայել Մինասյանը: Հենց Միքայել Մինասյանը հանդես է գալիս հերթական ազգափրկիչ ստատուսով, Էդմոն Մարուքյանն ու խաժակյան-գորգիսյանները վրա են տալիս իշխանություններին:

«Լուսավոր Հայաստանը»՝ Էդմոն Մարուքյանով հանդերձ, բացառիկ շանս ուներ դառնալ իշխանության թիվ մեկ նորմալ ընդդիմությունը, նույնիսկ՝ այլընտրանքը: Ընդգծում ենք. նորմալ: Այսինքն, քաղաքական գործընթացներում լինել քննադատող, մատնացույց անել իշխանության սխալները, իսկ դրանք իրականում շատ են, բայց ոչ երբեք Երևանը խոզանոց սարքելու գնով: Արդյունքում ԲՀԿ-ից ոչ մի բանով էլ չեք տարբերվում:

4rd.am

(Visited 343 times, 2 visits today)