Քաղաքապետարանից փաստաթղթեր է պահանջել գլխավոր դատախազությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանից փաստաթղթեր է պահանջել «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ հանցագործության մասին հաղորդում տալու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Քաղաքապետարանից պահանջվել են նշված գործընթացներին առնչվող բոլոր փաստաթղթերը, որոնց շրջանակներում ուսումնասիրության առարկա կդառնա նաև նշված հանգամանքը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու նիստին ընդդեմ քաղաքապետ Հայկ Մարությանի հանցագործության մասին հաղորդում էր տվել:

(Visited 23 times, 1 visits today)