Վարկեր ունեցողները թող կարդան. Գարիկ Ղազարյան

Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ԹՈՂ ԿԱՐԴԱՆ

Աչքովս ընկավ #Ֆինասավարկային եւ Բյուջետային հարցերի Մշտական Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի պահանջը ԿԲ փոխնախագահին առ այն, որ ինչո՞ւ չի հրապարակում անպարտաճանաչ պարտապանների ցուցակը, դա սթափեցնող բնույթ կկրի եւ մարդիկ կսկսեն իրենց #վարկերը մարել ,չէ որ դա կարեւորագույն գործոններից մեկն է վարկային տոկոսադրույքների բարձրացման:

Անկեղծորեն ես չեմ հասկանում` ինչո՞ւ են բոլորը ուզում պատժել եւ սթափեցնել միայն ու միայն պարտապաններին, լավ կո՞ւյր եք ինչ է: Հարյուր հազարավոր պարտապաններ ճռում են տոկոսների տակ, հարյուր հազարավորները կորցրել են ամեն ինչ, դեռ հարյուր հազարավորներն էլ կշարունակեն կորցնել, իսկ դուք դեռ ուզում եք սթափեցնել պարտապանների՞ն:

Ուշքի եկե’ք, մարդիկ, որ ընկել են այդ փոսի մեջ , դա դեռ չի նշանակում, որ բոլորը անպարտաճանաչ են, դա կարա նշանակի , որ նրանք այլեւս ճաաար չունեեեեեեն!!!!

Տո ձեզանից ի՞նչ ընդդիմություն, լավ պորտֆել է ընկել ձեռքներդ, սկի դրանից չեք կարողանում օգտվել, այլ զբաղվում եք հասարակ #չինովնիկությամբ…

(Visited 23 501 times, 47 visits today)