Գնդակահարության հոդված է հասունանում. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․

Գնդակահարության հոդված է հասունանում

Չնայած Հռիփսիմե Առաքելյանը կողմ է Շարիաթին

Ընկերներով, լրագրողներով, մտերիմ արվեստագետներով երեկ նստեցինք, քննարկեցինք, իրենք որոշեցին, որ ամենադուխովը ես եմ ու ես պիտի ֆեյսբուքյան ընկերությանն ու էջերի հազարավոր հետևորդներին փոխանցեմ այս խնդրանքը:

Սիրելիներս, հարազատներս, հարգելիներս, պաշտելիներս, դադարեցրեք մեսենջերով, ավտոպիլոտի վրա դրված շնորհավորական բացիկներ, բանտիկներ, սրտիկներ, պաչիկներ ուղարկել ձեր բոլոր հազարավոր ֆեյսբուքյան ընկերներին և մի քանի հազար հետևորդներին:

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ սթրես է, երբ նստած ես քեզ հարազատ մարդկանց հետ, կամ, պարզապես քնած ես, և մեսենջերդ տրաքում է Ձմեռ պապիներից, Սուրբ Ծննդյան բացիկներից ու պաչիներից: Դա սթրեսային տեռորիստական ակտ է։

Այդ ամենը գեղեցիկ է, լավ է, բայց դրանք ուղարկեք ձեր ամենահարազատներին ու մտերիմներին ու գրեք, թե ինչքան կարևոր են իրենք ձեզ համար։
Հավատացեք, ավտոպիլոտի վրա դրած` ֆեյսբուքյան բոլոր հազարավոր ընկերներին նույն բանտիկը ուղարկելը լուրջ սթրես է:

Մեսենջերը անջատելն էլ չի փրկում, որովհետև մի օր միացնելու ես ու էդ ողջ բանտիկները թափվելու են գլխիդ:

Հավատացեք, շատերը կուզենային այս օրերին սա ասել ձեզ, բայց փորձում են նրբանկատ լինել:
Ես փորձեցի ազնիվ լինել: Ասեմ, որ իմ լրագրող ընկերներով անգամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցին ենք գրել, որ ավտոպիլոտով, միանգամից մի քանի հազար օգտատերի ուղարկվող էս բանտիկ-պաչիկների ռեժիմը հանվի, դեռ պատասխան չենք ստացել:

Իմ սիրելի լրագրող ընկերը ինձ առաջարկեց 7 հազար սրտիկից ու բացիկից հետո Քրեական օրենսգրքում գնդակահարության հոդվածը վերականգնել: Բնականաբար, հումորով։ Այո, շնորհավորեք, բայց ձեր ամենամտերիմ ու սիրելի մարդկանց, բայց ոչ միանգամից մի քանի հազարի սթրեսի ենթարկեք մեսենջերի ծնգոցից:

Դա սիրուն չի, հաստատ սիրուն չի:
Կներեք, որ այն, ինչի մասին այս օրերին մտածում են բոլորը, ասում եմ ես, որովհետև ես միշտ ասում եմ այն, ինչ մածում եմ: Երջանիկ եղեք, ձեր հոգու ու խղճի հետ ներդաշնակ, սիրեք այս գժական հետաքրքիր կյանքը ու ջերմ սիրո խոսքեր ասեք ձեր ամենասիրելի ու մտերիմ մարդկանց՝ նրանց գրկելով ու համբուրելով։

(Visited 669 times, 1 visits today)