«Ինչ՞ քեֆ, ինչ՞ նոր տարի, երբ ընկերս Ռոբերտ Քոչարյանը կողքիս չէ»

Դերասանուհի, Ռոբերտ Քոչարյանի աջակից Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի օր խոսակցության ընթացքում ասեցիք «Ինչ՞ քեֆ, ինչ՞ նոր տարի, երբ ընկերս Ռոբերտ Քոչարյանը կողքիս չէ» անկեղծ զարմացա ներքուստ մտածեցի թե ին՞չ կապ ունի ընկերը կարևորը ընտանիքում բոլորը կողքիդ լինեն։

Այսօր դեկտեմբերի 30 է զրո տոնական տրամադրություն, զրո ոգևորություն ինչու՞ ինքս ինձ տված հարցի պատասխանը պարզ է ու ակնհայտ մեր ավագ ընկերը Արմեն Սերգեյիչը կալանավայրում է։

Արմեն Սերգեյիչ շնորհակալ եմ ձեզ իմ մեջ իսկական ընկերություն սերմանելու համար, իմ մեջ ընկերասիրության զգացումը արթնացնելու համար։ Դուք մեր ավագ ընկերն եք, մեր մարտական ընկերը ինչպես կասեք դուք «կամանդիրը»։

Մենք ձեր կողքին ենք ամեն րոպե և չենք ընկրկելու, պայքարելու ենք։ Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Թավադյանին..»։

(Visited 91 times, 1 visits today)