Արտակարգ դեպք ՀՀ-ում. Տղամարդն երկաթե իրով մի քանի անգամ խփել է բժշկի գլխին…

Գլխի վնասվածք ստացած հոգեբուժական խմբի բժիշկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Երևանում հունվարի 12–ի գիշերը հոգեբուժական խումբը կանչով մեկնել է մի բնակարան, որպեսզի հոգեբուժական հաստատություն տեղափոխի մոտ 30 տարեկան մի տղամարդու։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տղամարդն ինչ-որ երկաթե իրով մի քանի անգամ խփել է բժշկի գլխին ու վնասվածքներ պատճառել նրան։ Գլխի վնասվածք ստացած բժիշկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

(Visited 268 times, 1 visits today)