Գտե՛ք Ձինուլիկի քրերին ու ախպերներին. Տեսանյութը չե՛մ դնում այստեղ, մի պարզ պատճառով…Ա.Հայրապետյան

Գտե՛ք Ձինուլիկի քրերին ու ախպերներին։ Նրանք քիչ չե՛ն։
Երեկ աչքովս մի տեսանյութ ընկավ ու ամբողջ գիշեր չկարողացա աչք փակել։
Շատ կարճ։ Տեսանյութի մեջ ասվում է, որ Նիկոլի դեմ է աշխատում կինը` Աննա Հակոբյանը, նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որ Նիկոլին

վարչապետությունից զրկեն, ու Աննան դառնա միակ կին վարչապետը։ Ինչի պատճառով էլ Աննան, երեխաներին հանել է հոր դեմ։
Մեղայասսու։
Սարսափելի բաներ ե՛ն տեղի ունենում։ Դուք հասկանում ե՞ք, ինչի մասին է խոսքը։ Ու այդ տեսանյութերը արագ տարածում է գտնում, իսկ դեմն առնող չկա՛։

Ես չեմ էլ ուզում մտածել, որ նման բան կարող է լինել, բայց սարսափելին այն է, որ նման կեղտոտ, մանիպուլյացիոն հնարքներով փորձ է կատարվում երկրի ղեկավարին մեղմ ասած վարկաբեկել։
Տեսանյութը չե՛մ դնում այստեղ, մի պարզ պատճառով, որ չստացվի, ես էլ իմ հերթին եմ ձինուլիկների դզած-փչած տեսանյութին տեղ տալի՛ս։

Մենք չենք կարող մարդկանց, ասել, համոզել, հավատալ նման լուրերին, թե՛ ոչ։ Բայց պետք է նման էժանագին բանսարկության դեմն առնե՛լ։

Հ.Գ. Նիկոլը քաղաքական սխալներ անում է, բայց նրան նույնացնել նախկինների հետ, հետն էլ նման տեսանյութերով զրպարտե՛լ, պարզապես նողկալի՛ է` անբարոյականությո՛ւն։
Եթե նման կեղտոտ ստեր տարածողներին պատասխանատվության չե՛ք ենթարկում, ժողովուրդը սկսում է ստերի՛ն հավատալ։

(Visited 63 times, 1 visits today)