Հրայր Թովմասյանին հրավիրել են ՀՔԾ. Հրապարակ

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն։

ՀՔԾ-ից փորձեցիք ճշտել, սակայն մեզ ասացին, որ տեղեկություն չեն կարող տրամադրել։Նշենք, որ դեռեւս դեկտեմբերին 30-ին մենք գրել էինք, որ Թովմասյանի հարցաքննությունը հետաձգվել է՝ պաշտպանների միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

(Visited 121 times, 1 visits today)