Մահ Երեւանում H1N1 գրիպից. 10 օրից ավելի ջերմությունով պառկել է տանը եւ բժշկի չի դիմել.Մանրամասներ

Պացիենտը, որը մահացել է Երեւանում H1N1 գրիպից (որը ժողովրդի մեջ անվանվում է «խոզի գրիպ») մահացել է հունվարի 10-ին, կինը 39 տարեկան էր։
NEWS.am Medicine-ի խմբագրության տվյալներով՝ կինը 10 օրից ավելի ջերմությունով պառկել է տանը եւ բժշկի չի դիմել։ Նրան փորձել են բուժել ժողովրդական միջոցներով, իսկ հիվանդանոց տարել են միայն այն ժամանակ, երբ կորցրել է գիտակցությունը։
Ինչպես տեղեկացրին NEWS.am Medicine-ի թղթակցին բժիշկները, պացիենտը նրանց մոտ է հասցվել ծայրահեղ ծանր վիճակում, շնչառական անբավարարությամբ եւ այլ խնդիրներով, որոնք առաջ էին եկել գրիպի բարդությունների հետեւանքով։ Նրան, ցավոք, չի հաջողվել փրկել։

Հայաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ անալիզները ցույց են տվել, որ պացիենտի մոտ եղել է H1N1 գրիպ։
Հիշեցնենք, որ H1N1-ը А գրիպի վիրուսի սերոտիպն է, որը կարող է ախտահարել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիներին։ Այս սերոտիպը 1918 թվականի համավարակի («Իսպանական գրիպ») եւ 2009-ի («խոզի գրիպ») պատճառն էր, սակայն, մասնագետների խոսքով, այսօր այն արդեն համարվում է «սովորական» սեզոնային գրիպ։ Բարդությունների հավանականությունը դրանով վարակվելու

հետեւանքով ամենաբարձրն է փոքր երեխաների, տարեցների, հղի կանանց, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդություններ ունեցող պացիենտների մոտ։
Առայժմ հայտնի չէ՝ ունեցե՞լ է արդյոք մահացած պացիենտը քրոնիկական հիվանդություններ, բայց մասնագետները նշում են, որ նա օգնության համար չափազանց ուշ է դիմել։ Հայաստանի քաղաքացիներին նրանք կոչ են անում դիմել պոլիկլինիկա ըստ բնակության վայրի, գրիպի եւ վերին շնչուղիների սուր վարակների դեպքում, իսկ եթե պացիենտի վիճակը վատանում է, անհապաղ պետք է դիմել հիվանդանոց։

(Visited 50 times, 1 visits today)