Մորից խլված հերթական երեխան փնտրում է ծնողներին. Խոսել գիտեն շիրմաքարերը…

որդեգրումների գործով» տուժող մայրերից Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
««Շիրմաքարերը» խոսել գիտեն: Իբրև մահացածները հարություն կառնեն և իրենց ճակատագրերը խեղաթյուրողներին բորենիների կեր կդարձնեն:
Նման տվյալներով մայրիկ կա՞, ում ասել են երեխան մահացել է ։
1989թ. դեկտեմբերի 26-31-ն ունեցել է աղջիկ երեխա։

Նվազ երեխա, փոքր քաշով։ Կասկածելի ծննդատները՝ Գավառ, Գյումրի կամ Աբովյան»։
Ավելի վաղ հայտնել էինք` Հայկուհի Խաչատրյանն ահազանգել էր երեխայի վաճառքի հերթական դեպքի մասին:
«1995թ. հունվարի 16-ին Շամշադինում (Բերդ քաղաքում) ծննդաբերած մայրիկ, եթե դուք ունեցել եք տղա երեխա, իսկ Ձեզ ասել են, որ Ձեր տղան մահացել է կամ մեկ այլ պատճառաբանությամբ խլել են Ձեր երեխային,ապա կապ հաստատեք ինձ հետ։

Ըստ երրորդ անձից ստացած տեղեկությունների՝ հենց հիվանդանոցից երեխային վաճառել են։ Հունվարի 20-ին երեխային գնորդը տարել է իրենց տուն։ Տարիներ անց տղային ասել են, որ դու կենսաբանական ծնողներիդ երրորդ երեխան ես։ Նրան ասել են, որ ծնունդը պետք է նշեն հունվարի 20-ին, քանի որ այդ օրն են նրան տուն բերել։ Ձեր տղան ողջ է և փնտրում է Ձեզ»։
Եվս մեկ աղմկահարույց դեպքի մասին էլ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը:
Հայկուհի Խաչատրյանը հայտնել էր` տարիներ առաջ մորից վերցված և այլ կնոջ հանձնված աղջիկը փնտրում է մորը:

(Visited 71 times, 1 visits today)