Ողբերգական. Շնաձկները կերել են 21-ամյա ֆուտբոլիստին

Ամերիկյան «Գաստինգ Բրոնկոս» ֆուտբոլային ակումբի գերմանացի ֆուտբոլիստ Էրիկ Բիրիգիտտին մահացել է Ավստրալիայում, որտեղ ընկերների հետ արձակուրդ էր անցկացնում: 21-ամյա մարզիկը զբոսնել է ժայռոտ ափով, սակայն անսպասելիորեն սայթաքել է եւ ընկել ջրի մեջ։ Գրում է newsru.com-ը։

Էրիկին արագ բռնել է սրընթաց հոսանքը և նրան տարել ափային գծից։ Ընկերները օպերատիվ փորձեր են ձեռնարկել փրկելու ֆուտբոլիստին, սակայն նրանց գործողություններն անարդյունք են եղել։

Դեպքի վայր են հրավիրվել ոստիկանությունը, ինչպես նաեւ փրկարարական ծառայությունները: Միայն նույն օրվա գիշերը հայտնաբերվել են ֆուտբոլիստի մնացորդները։ Նախնական տեղեկություններով ՝ բաց ծովում Բիրիգիտտիի վրա շնաձկներ են հարձակվել եւ կերել։ Արդյոք նա ողջ էր այդ պահին, չի հստակեցվում։

«Գաստինգ Բրոնկոսն» արդեն ցավակցություն է հայտնել ֆուտբոլիստի ընտանիքին։

Պարբերաբար ԶԼՄ-ներում հայտնվում են նորություններ մարզիկների վրա շնաձկների հարձակման մասին։

(Visited 105 times, 1 visits today)