ՊԵԿ 6 աշխատակիցների ձերբակալման մասին… Դավիթ Անանյանի անդրադարձը

Եկեք չպատասխանեմ հարցին, թե ձերբակալված անձիք հին աշխատողներ էին, թե մեր կողմից նշանակված, որովհետեւ դա մեզ համար որեւէ կապ չունի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով մաքսայինի 6 պաշտոնատար անձանց ձերբակալմանը:

«Երբ միջին վիճակագրական արժեքային համակարգը անձի մոտ դեռ ձեւավորված չէ կամ շատ հեռու է ձեւավորման առումով, եկամուտը կամ պարգեւավճարը որեւէ ձեւով չի կարող օգնել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ինքնամաքրման գործընթաց կատարվում են բոլոր կառույցներում։

«Մենք ԱԱԾ-ի եւ ոստիկանության հետ համատեղ միջոցառումներ ենք իրականացնում եւ ոչ միայն մեզ մոտ, ամբողջ կառավարությունում, այդ թվում ուժային կառույցներում, ինքնամաքրման գործընթաց է գնում: Սա դարձել է սովորական գործընթաց»,-ասաց նա:Անանյանը հավելեց նաև, որ եթե մարդը որոշել է, որ պետք է լինի պետական ծառայող՝ պետք է նաեւ դրա «անբարենպաստ» հետեւանքները գիտակցի։

«Այդ ծառայությունը պետական հատվածում ավելի պակաս է վարձատրվում, քան նույն ծառայությունը մասնավոր հատվածում: Մենք համարվում ենք այն գերատեսչությունը, որտեղ անձանց միջին եկամուտները համեմատաբար բարձր են: Հիմա մենք ասում ենք՝ եթե գումարը բավարար չէ, գնա մասնավոր հատված: Իսկ ձերբակալված անձիք երեւի մտածել են, որ կարող են հին մեթոդներով գնալ առաջ ու անպատիժ մնալ: Բայց բացահայտել ենք»,-ասաց նա:

(Visited 64 times, 1 visits today)