Քիչ առաջ հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին

Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

«ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:

Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ»:

Գեորգի Կուտոյանը 39 տարեկան էր:

Հիշեցնենք, որ 2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Կուտոյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում:

(Visited 362 times, 1 visits today)