Աշոտյանը կլինիկական մա՞հ է տարել

«Վաղվա ԱԺ նիստը իր օրակարգով դավաճանություն է պետության և ժողովրդի հանդեպ, մեր պատմության մեջ իր նախադեպը չունեցող հեղաշրջման փորձ, որի հեղինակներն ու մասնակիցները մի օր դատվելու են 3 դատով՝ քրեական, պատմության և Աստծո»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը:

«ՉԻ». Պետք չէ մատների արանքով նայել Աշոտյանի մեկնաբանություններին: Ի վերջո, իր նշած երեք ուղղություններից երկուսում հարուստ փորձ ունի կուտակած:

Քրեականի մասով: Վարորդի հետ ֆինանսական մեքենայություններ էին կազմակերպել և պետությունից գողացել միլիոնավոր դրամներ: Վնասը վերականգնել են՝ դրանով միանշանակ ընդունելով իրենց մեղքը: Իսկ Աշոտյանը կարդացող տղա է, հաստատ այդ ընթացքում բազմիցս թերթած կլինի Քրեական օրենսգիրքը՝ հասկանալու, թե իրենց ինչ է սպառնում:

Պատմականի մասով: Այստեղ նրա գիտելիքները, եթե մի փոքր պակաս են, ապա դա կրկին լրացվում է անձնական փորձով: Ինքը լավ գիտի՝ ինչ է նշանակում մերժվել մի ամբողջ ազգի կողմից և ուղարկվել հեռուները:

Միայն Աստծո վերաբերյալ դատողություններն են կասկած հարուցում: Մյուս կողմից՝ ինչ իմանանք, գուցե պաշտոնը կորցնելու պատճառով կլինիկական մահ է տարել և քաջատեղյակ է, թե ինչ է կատարվում վերևներում:

4rd.am

(Visited 2 068 times, 1 visits today)