Չեղա՜վ, չեղա՜վ պարոն Մանուկյան… հատկապես ոչխարների, միայն Ալիևին եմ պատկերացնում

Ռուզան Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Որքան էլ զայրացած, այս բառը ձեր շուրթերից չպետք է հնչեր…

Չեղա՜վ, չեղա՜վ պարոն Մանուկյան, որքան էլ զայրացած լինեիք, սեփական ժողովրդին նման որակում տալուց առաջ մինչև 10-ը գոնե հաշվեիք… 92թ.-ի ծանր օրերին այդ քաջ ու տաղանդավոր ժողովուրդը՝ առանց բավարար զենք, զինամթերքի հաղթանակ տարավ մինչև ատամները զինված Թուրքիայի և նրանց դաշնակիցների դեմ, դուք գոնե լավ գիտեք…

Այդ ձեր ասած ,,ոչխար,, ժողովուրդը, որպեսզի դուրս չգա պատերազմում հաղթող և իրենց ունեցվածքը զավթող իր զավակների դեմ, ու հարված չհասցնի անկախ պետականության հիմքերին, արտագաղթի ճանապարհ ընտրեց, այդ հրաշալի ազգը դիմադրեց 96թ -ի խորհրդարանական ջարդերին, Հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի դեպքերին, Ապրիլի 2-ի դաժան սպանդին…

այդ ժողովրդի զավակներն են այսօր պահպանում հայոց սահմանները և հատիկ-հատիկ մոմի պես մարում, որ ազգը մնա իր արիական բարձունքներին… Ազգին նման որակումներով բնորոշողներին, ես շատ խստորեն եմ քննադատել, հաշվի առնելով ձեր վաստակն ու ծառայությունը հայոց պետականությանն ու ձեր ասած՝ ,,ոչխար,, ժողովրդին, ժողովրդի իմաստնությամբ լռում եմ…

Ժողովուրդը նույն ազգն է, այս բնորոշումը խոսում է այն մասին, որ 30 տարի դուք՝ ակտիվ քաղաքական գործիչդ, գործ եք ունեցել ոչխարների հետ, ափսո՜ս, այսպիսի տհաճ թեմաների շուրջ խոսելուց՝ հատկապես ոչխարների, միայն Ալիևին եմ պատկերացնում..

ՀԳ. Չկարծեք թե երկու ձեռքով ծափահարում եմ երեկ խորհրդարանում հնչած խոսքերի համար: Ազգային խորհրդարանը բոլոր բարոյական արժեքները պետք է պահպանի, որովհետև կոչվում է ազգային….

(Visited 273 times, 1 visits today)