Ահազանգ…Ձախ ոտքի դեֆորմացիա և զորակոչել են բանակ. Մանրամասներ

«Խնդրում եմ տարածեք, որ տեսնեն բոլորը, թե ինչպիսի առողջական խնդիրներ ունեցող տղաներին ասօր էլ կարող են զորակոչել ծառայության։ Եղբայրս է, ծառայության է անցել ԼՂՀ-ում։

Ի ծնե ունեցել է ոտքի խնդիր, սակայն հետազոտությունների ընթացքում «հայտարարել» են, որ պիտանի է ծառայության։

Այս վիճակով պիտանի՞ է ծառայության, թողնում եմ ձեր դատին։ Մինչև օրս ոչ մի անգամ ի վիճակի չի եղել կատարել ֆիզիկական վարժություններ։ Ոչ ոք չի փորձում օր առաջ լուծում տալ այս հարցին, փոխարենը ուղարկում են բուժկետ, որտեղ էլ շարունակ ցավազրկողներ են ներարկել, որը որևէ օգուտ չի կարող տալ»,-նշել է զինծառայողի քույրը՝ Կիմա Շառոյանը։

 

(Visited 274 times, 1 visits today)