ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին դատավորը կասկածվում է արդար դատավճիռ կայացնելու համար կաշառք վերցնելու մեջ

Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը քրեական գործ է հարուցել Ավտոզավոդսկի շրջանի Տալյատիի դատարանի նախկին դատավորի նկատմամբ, ով կասկածվում է արդար դատավճիռ կայացնելու համար կաշառք վերցնելու մեջ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

Ըստ քննության՝ դատավորին է դիմել նրա ծանոթներից մեկը և խնդրել շորթման դեպքի հետ կապված քրեական գործով օբյեկտիվ որոշում կայացնել, որից հետո դատավորը պահանջել է մեկ միլիոն ռուբլի։ Սակայն, նրա ծանոթն ու նախկին ամբաստանյալը դիմել են իրավապահ մարմիններին, և 2019 թվականի մարտ ամսին, արդեն ԱԴԾ-ի հսկողության տակ, դատավորին են հանձնել կաշառքի մի մասը՝ 550 հազար ռուբլի: Նշվում է, որ գումարի մի մասը կեղծ է եղել:

Դատավորը բերման է ենթարկվել:

2019 թվականի աշնանը Սամարայի շրջանի դատավորների որակավորման խորհուրդը որոշել է դադարեցնել դատավորի լիազորությունները:

(Visited 218 times, 1 visits today)