Գործարք՝ Տիգրան Ուրիխանյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև. Ինչ դեր է ստանձնելու Ուրիխանյանը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մինչև խմբակցությունից դուրս գալը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին:

Հանդիպման ժամանակ կողմերը եկել են փոխշահավետ պայմանավորվածության, ըստ որի՝ Քոչարյանի ընտանիքը փակում է Ուրիխանյանի բանկերին ունեցած վարկային պարտավորությունները,

իսկ Ուրիխանյանը ստանձնում է խորհրդարանում Քոչարյանի շահերի ներկայացուցչի դերը՝ ակտիվորեն լծվելով սահմանադրական փոփոխությունների հակաքարոզչության գործին:

(Visited 3 105 times, 1 visits today)