ՍԴ-ի այս կազմի գերակշիռ մասը անքակտելի թելերով կապված է նախկինի հետ. Էդգար Մխիթարյան

Էդգար Մխիթարյանն իրբֆեյսբուքյան էջում գրել է.

բարև ձեզ։

Մի քանի խոսք Սահմանադրական Դատարանի վերաբերյալ սույն թվականի ապրիի 5-ին նշանակված հանրաքվեի մասին։

Տեսակետ կա, որ այս հանրաքվեն քննություն է իշխանությունների համար, և այդ հանրաքվեն կառավարության վստահության ցուցիչն է լինելու։ Ես այդ կարծիքին չեմ, քանի որ գործող քաղաքական ուժի վստահության վերաբերյալ կարող ենք խոսել ԱԺ հաջորդ ընտրություններից առաջ և հետո, որ նախատեսված է 2023թ․-ին։

Սահմանադրական Դատարանի վերաբերյալ հանրաքվեն շատ ավելի նշանակալից է երկրի առաջընթացի համար բոլոր ասպեկտներով։ Հանրաքվեին ասել <<ԱՅՈ>>, կամ <<ՈՉ>>, նշանակում է ընտրել ապագայի և անցյալի միջև։ Ասելով <<ԱՅՈ>>՝ հանրությունը կստանա ավելի մեծ հնարավորություն պահանջելու գործող կառավարությունից գործելու առավել արդյունավետ:
<<ԱՅՈ>>-ն գործող իշխանություններին այլևս հնարավորություն չի տա հղում անել նախկին ռեժիմին այս կամ այն հարցում ,և հասարակությունը կդառնա էլ ավելի պահանջատեր արդարության հաստատման և անհրաժեշտ բարեփոխումների համար։

ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հանրաքվեի վերաբերյալ կա մեկ այլ տեսակետ, ըստ որի այն հակասահմանադրական է, չի բխում օրենքից և այլն։ Այս տեսակետը շրջանառվում է մերժվածների կողմից։ Հետաքրքիր զուգադիպությամբ, հանրաքվեին դեմ են այն մերժվածները, որոնք 2015թ․ կողմ էին փոփոխված սահմանադրությանը, որն ապահովվում էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարան 3-րդ ժամկետը, որի թիկունքը լինելու էր ՍԴ-ն հայտնի մականունավոր Հրոյի գլխավորությամբ։
Արդեն հայտնի է, որ նման տեսակետ ունեն նաև ճղճղան <<Լուսավոր>>-ն ու համապատասխան ԲՀԿ-ն։

Իմ խորին համոզմամբ, ՍԴ-ն այս կազմով ի վիճակի չէ ապահովվելու Հայաստանի Հանրապետության սահմանադրական անվտանգությունն ու պաշտպանել Հայաստանի շահերը։ ՍԴ-ի այս կազմի գերակշիռ մասը անքակտելի թելերով կապված է նախկինի հետ։ Նրանց բազմաթիվ որոշումներ չեն բխել հանրության շահերից և չեն պաշտպանել ոչ միայն ունեզրկվող քաղաքացիներին, այլ նաև կայացրել են որոշումներ, որոնք եղել են տվյալ ժամանակվա իշխանությունների քիմքին հաճելի։ Որպես թարմ օրինակ հիշեցնեմ, որ 2013թ դեկտեմբերի 19-ին, ՍԴ-ն իր ՍԴՈ-1131, 1132 և 1133 որոշումներով ճանաչել էր, որ 2013թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված գազային պայմանագիրը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Այդ որոշումներից 4 օր անց, 2013թ․ դեկտեմբերի 23-ին, ԱԺ-ը բաց քվեարկությամբ (ձեռքերով թվեարկություն) վավերացրեց գազային պայմանագիրը, որ կնքվել էր 2013թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև, ըստ որի Հայռուսգազարդի վերջին 20% բաժնեմասը, որ պատկանում էր կառավարությանը, ևս տրվում է Գազպրոմին կուտակված պարտքի դիմաց, որ գոյացել էր գազի թանկացման պատճառով։ Այդ պայմանագրով Գազպրոմին է տրվում ամբողջ էներգետիկ համակարգը մինչև 2043 թ․։ Ի դեպ, մոտ 300 միլիոն դոլար պարտքը կուտակվել էր 2011 – 2013թթ․ ընթացքում։ Որպես խոսքերիս հիմնավորում, հետևեք այս հղումներին https://www.azatutyun.am/a/25207598.html; https://www.azatutyun.am/a/25190033.html։

Կասկած չունեմ, որ գազի թանկացումն ու պարտքի գոյացումը թաքցվել էր հասարակությունից, որպեսզի դա չանդրադառնա Սերժ Սարգսյանի վրա 2013թ․ փետրվարին նախատեսված նախագահական ընտրություններին ընդառաջ։ Իմ համոզմամբ, ՍԴ-ի այդ որոշումները չեն տեղավորվում որևէ տրամաբանության մեջ։

Ասեմ ավելին, 2013թ․ դեկտեմբերի 19-ի ՍԴ-ի որոշումների կայացման գործում մասնակից են եղել նաև ՍԴ այժմյան անդամներ Ֆելիքս Թոխյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը և Արևիկ Պետրոսյանը։ Նրանց կայացրած որոշումներից հետո, արդյոք արժի, որ նրանք շարունակեն պաշտոնավարել։ Իմ համոզմամբ՝ նրանք պետք է հեռանան մյուս երեք անդամների հետ միասին։ Նրանցից յուրաքանչյուրը սրբագրման իր մասնաբաժինն ունի պետության դեմ գործած ապօրինությունների մեջ։

ՀԵՏԵՎԱԲԱՐ, ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ <<ԱՅՈ>>, <<ԱՅՈ>> ԵՎ ԿՐԿԻՆ <<ԱՅՈ>>, ՈՐՈՎՀԵՏԵՎ, ԱՅՆ, ԻՆՉԻՆ ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ ԵՆ ՄԵՐԺՎԱԾՆԵՐՆ ՈՒ ԻՐԵՆՑ ԿՑՈՐԴՆԵՐԸ, ԴԱ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԲԱՐԻՔ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։

https://www.azatutyun.am/a/25207598.html

(Visited 67 times, 1 visits today)