Անհրաժեշտ է անհապաղ բացահայտել ու քրեական գործ հարուցել

«Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիմում եմ իրավասու մարմիններին՝ գրառման մեջ նշված փաստով անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջով։ Եթե ինչ-որ մարդիկ

իրոք «ՈՉ»-ի անունից ընտրակաշառք են տվել, ապա անհրաժեշտ է անհապաղ բացահայտել ու քրեական հետապնդման ենթարկել նրանց։ Իսկ եթե սա մեր դեմ հերթական զրպարտությունն է, ապա պատասխանատվության պետք է ենթարկվի գրառման հեղինակը։

Իսկ մինչ այդ՝ մեր նախաձեռնող խումբը թերևս պատրաստի ու դատարան ներկայացնի զրպարտության ու վիրավորանքի փաստով արդեն երկրորդ հայցը»

(Visited 461 times, 1 visits today)