Մինչև ե՞րբ են աչք փակելու. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա արդեն պատերազմը չէ, ոչ էլ ռազմական գործողություններ, սա քաղաքացիական բնակչության «Ալլահ Աքբարի» մոբիլիզացիան է, ատելության և արյան ծարավի շուրջ թուրքական բուն ինքնության խթանումը: Թե ի՞նչ ենք զգում մենք՝ հայերս, մի հարց է, բոլորովին այլ հարց է, թե ի՞նչ են զգում ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ՄԱԿ-ը

վերջապես: ՄԱԿ-ը, որը Թուրքիան ընտրել է իր Զարգացման ծրագրերի գրասենյակի վայր, ՄԱԿ-ը, որը վերջին տասը տարիներին գովերգում էր թուրքական մարդասիրությունը, մանկասիրությունը և զարմանքով լի աչքերով էին «առաջին անգամ» լսում թուրքական ցեղասպանական և ջարդարարական հարուստ անցայլի մասին: Հիմա նաև շարունակվող ներկայի: Շարունակելո՞ւ են «իմ ի՞նչ գործն է»-ի

պահմտոցին` դրանով մասնակից դառնալով այս խրախճանքին: Լավ, ասենք Էրդողանը (Աբդուլ Համիդը, Թալիաթը, Էնվերը, Ջամալը, Մուստաֆա Քեմալը…) խելագար է, բայց, ի վերջո, խելագարի հետ համագործակցողները: Մինչև ե՞րբ են աչք փակելու: Մինչև ե՞րբ են

մարդկանց ջարդերին «քաղաքական ծրագրեր» անունը տալու: Մնում է, որ թուրքական/թյուրաքական «քաղաքական ծրագրերի» զոհերը՝ հայերը, հույները, արաբները, քրդերը, ասորիները, ալեվիներն իրենց նյուրնբերգը կազմակերպեն: Հայաստանի ԱԳՆ-ն հանդես չի՞ գալու դատապարտող հայտարարությամբ»:

(Visited 390 times, 1 visits today)