Բարև վարչապետ, հուսով եմ լավ ես. Այս անգամ ուզում եմ դիմել խնդրանքով։ Երևի թե երկրում չգտնվի մի քաղաքացի, ով չի համաձայնի ինձ հետ

Տարոն Չախոյանըվֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բարև վարչապետ, հուսով եմ լավ ես…

Հա ծանր օրեր ենք ապրում, էդ վիրուսի դեմ ամբողջ աշխարհն է պայքարում, միայն մենք չենք… չնայած որ ի տարբերություն շատ ավելի զարգացած շատ երկրների ավելի մեծ պատվով ենք տանում այս պայքարը…

Հա, տեսնում ենք, նկատում ենք, կառավարությունն ամեն բան անում է իր ուժերի ներածին չափով, որպեսզի կանխարգելի կորոնավիրուսի հետագա տարածումը, ամեն բան անում է, որպեսզի հնարավորինս նվազագույնի հասցնի արտակարգ դրության պայմաններում տնտեսության կրած վնասները, որովհետև ուզենք, թե չուզենք, էս ամենն ազդելու է տնտեսության վրա, սակայն ամբողջ հարցը նրանումն է, թե ինչպես և ինչքան կազդի…

Հա, էս վիրուսի դեմ պայքարը տևական պայքար է լինելու… և վստահ եմ որ կառավարությունը կգտնի այն ռազմավարությունը, որով հնարավոր կլինի նույսնիկ այս դժվարին պայմաններում տնտեսությանը նոր զարկ տալ:

Այս օրերին, քանի դեռ մեզնից շատերը փակված են տանը և արդեն իսկ բողոքում են պարապությունից, ձանձրանում են անգործությունից, երկրում հաստատված արտակարգ դրության արդյունքում և վիրուսի դեմ պայքարի շրջանակներում առնվազն կրկնապատկվել է բուժաշխատողների աշխատանքը: Նրանցից շատերն աշխատում են 24/7 ռեժիմով։

Էս մարդիկ գիշերները չեն քնում, օրերով չեն քնում, էս պատերազմի առաջին գծում հենց իրենք են կռիվ տալիս, մենք ընդամենը պահեստազոր ենք…

Այս անգամ ուզում եմ դիմել խնդրանքով։

Երևի թե երկրում չգտնվի մի քաղաքացի, ով չի համաձայնի ինձ հետ….

Պարոն վարչապետ, էս մարդիկ ավելի քան արժանի են պարգևավճարի, սա էն բացառկ դեպքերից մեկն է, երբ վերջինններիս տրված պարգևավճարը չի քննարկվի ու քննադատությունների չի արժանանա և ոչ մեկի կողմից:

Եվ ուրեմն, ի գործ…
Աստված պահապան բոլորիս

(Visited 63 358 times, 1 visits today)