Կորոնավիրուսով վարակված է երեք բուժաշխատող. Արսեն Թորոսյան

Ունենք վարակված եւս մեկ բժիշկ եւ մի շտապօգնության վարորդ. այս մասին այսօր ասուլիսում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դա անխուսափելի է, քանի որ որքան էլ փորձում ենք պաշտպանել իրենց՝ ակնոցներով, դիմակներով, արտահագուստով, միեւնույնն է, նրանք շատ-շատ են շփվում վարակված մարդկանց հետ, տեղափոխում նրանց, եւ մեր խնդիրն է նրանց առնվազն շուտ հայտնաբերել»:

Նախարարը հաղորդեց, որ նոր վարակված բուժաշխատողները մեկուսացված են, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Անդրադառնալով ավելի վաղ վարակված բուժքրոջ առողջության մասին հարցին՝ նա ասաց. «Վարակված բուժքրոջ վիճակը, վստահ եմ, լավ է, քանի որ չգիտեմ հակառակի մասին, իսկ եթե լիներ, հաստատ կիմանայի. Բոլոր ծանր հիվանդների մասին տեղեկացված եմ»:

(Visited 172 times, 1 visits today)