Կարծես թե էդքան էլ չէր սրտնեղում… Դա ցինիզմի գագաթնակետն է

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ փաստաբան Ամրամ Մակինյանն ա խոսում չհիմնավորված գործերի մասին, դա ցինիզմի գագաթնակետն ա։ Ուզում եմ հիշեցնել, որ Ամրամ Մակինյանը «Ժիրայր

Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսներ»-ի գործով քննիչն էր, և զրո հիմնավորվածությամբ գործն ուղարկվեց դատարան, և այն ժամանակ քննիչ Ամրամ Մակինյանը կարծես թե էդքան էլ չէր սրտնեղում ակնհայտորեն չհիմնավորված գործերից։ Ի դեպ, այդ գործը

դասական քաղաքական հետապնդում էր, որի համար մինչև էսօր որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»։

(Visited 215 times, 1 visits today)