Ցավալի լուր․Կյանքից հեռացել է սիրված դերասանուհի Կարինե Բուռնազյանը

Մայիսի 24-ին 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը:

Հարցին՝ ի՞նչ առողջական խնդիրներ ուներ, և ի՞նչն է հանդիսացել 61-ամյա դերասանուհու մահվան պատճառ՝ տնօրենը նշեց.
«Մահվան մասին տեղեկությունը ստացել եմ կես ժամ առաջ: Տևական ժամանակ էր՝ առողջական խնդիրներ ուներ՝ սրտային, թոքային

անբավարարություն, նաև՝ շաքարային դիաբետ: Վերջին մի քանի օրերին վիճակն առավել է վատացել ու հարազատները (դերասանուհին զավակներ չուներ, ապրում էր միայնակ) հիվանդանոց են տեղափոխել: Հիվանդանոցում էլ մահացել է»:

(Visited 172 times, 1 visits today)