400.000 դրամ աշխատավարձ՝ մեր դեմ «վատ» բաներ գրելու համար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել էր. «Իմ հայացքը, երբ մարդիկ խոսում են բարձր արժեքներից, իսկ երկու օր առաջ ընդհանուր ընկե րոջն ասում են,

որ Վանեցյանը 400.000 դրամ աշխատավարձ է տալու իրեն՝ մեր դեմ «վատ» բաներ գրելու համար։ Երանի մի օր դադարեմ զարմանալ»:

Պատգամավորն այսօր շարունակել է երեկվա գրառման թեման. «Երեկ՝ ուշ ժամի գրառմանս արդյունքում, իրար խառնված մատնում էին իրենք իրենց, բայց հերթ տվեք իրար, այ բալամ:

Հա, մի բան էլ ասեմ, Վանեցյանը խտրական է վճարում ձեզ. ամեն մեկին տարբեր գումար է տալիս՝ ըստ օգտագործելու արդյունավետության, տեղյակ եղեք էլի, իսկ մարդ կա, ում առանձին վճարում է «քաղաքական գործչի» ելույթ գրելու համար»:

(Visited 541 times, 1 visits today)