Մեր հայերը…Ստրասբուրգի քաղաքապետը ֆրանսահայ է

Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ, բնապահպան Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ: Նա ընտրություններում ստացել է ընտրողների 42.5% քվեն:

Ժաննա Բարսեղյանը 40 տարեկան է, ծնվել է Փարիզում, 21 տարեկանում տեղափոխվել է Ստրասբուրգ: Նա ընտրություններում գլխավորել է Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։

Որպես կանաչների կուսակցության թեկնածու՝ Բարսեղյանն իր առաջնային խնդիրն է համարում կլիման, անհավասարության դեմ պայքարը։

(Visited 76 times, 1 visits today)