Տեսանյութ. Մաշա Մնջոյանը կրկին գերեց ավստրալացիներին ու…

Թեպետ Մաշա Մնջոյանի մարզիչն ընտրեց մեկ այլ մասնակցի, բայց աստղային ժյուրիի մյուս անդամը փրկեց Մաշային։

Հայ երգչուհի Մերի (Մաշա) Մնջոյանն իր հզոր ձայնով ու հիանալի կատարումներով շարունակում է գերել նաև ավստրալացիների սրտերը։

Նա «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծում ժյուրիին և հանդիսատեսին առաջին անգամ ցնցեց «կույր լսումների» ժամանակ։ Հիմա հերթը «մենամարտ» փուլինն էր։ Այստեղ հայ երգչուհին երաժշտական ռինգ դուրս եկավ` երգչուհի Էլլա Մոներիի հետ

«մենամարտելու»։
Աղջիկները միասին երգեցին Արետա Ֆրանկլինի կատարմամբ լեգենդար դարձած «Respect»–ը։

(Visited 243 times, 1 visits today)