Խուճապը մի կողմ թողեք… 16 օր է՝ գտնվում ենք համաճարակի կայունության փուլում. Հայկ Մանասյան

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հլա տեսեք՝ ինչ կարգի «ԳԵՐ»ծանրաբեռնված առողջապահական համակարգ ունենք, որ շաբաթ-կիրակի հիվանդների դուրսգրումը թողնում ենք երկուշաբթի:

Հասկացա՞ք: Ոչ թե շուտափույթ դուրս ենք գրում հիվանդներին, որ իբրև թե հերթի մեջ եղած հիվանդներին ընդունենք ու բուժենք, այլ տենց, ձեռքի հետ պահում ենք ևս 1-2 օր (հանգստյան օրերը հո չե՞նք հարամելու), հետո երկուշաբթի մանր-մանր դուրս գրում:

1. Այսպիսով, արհեստական խուճապը մի կողմ թողեք:

2. Մենք արդեն 16 օր է՝ գտնվում ենք համաճարակի կայունության փուլում, փաստացի բուժում ստացող հիվանդների մոտ 10.500 թվով:

3. Ամեն օր, առնվազն 500 դուրս գրում, այսինքն՝ 500 և ավել առողջացող մարդկանց թիվը շաբաթ և կիրակի օերին դառնում է 150-180:

4. Սա փաստացի ապացույց է, որ համակարգը չի գտնվում աղետալի ծանրաբեռնվածության տակ, ու աշխատում է՝ հանգստյան օրերը հարգելով»:+

(Visited 282 times, 1 visits today)