Լուկաշենկոյի համար պատրաստել են գրեթե նույն ճակատագիրը, ինչ Կադդաֆիի դեպքում

Երկու համաժամանակյա, եւ թվում է իրար հետ կապ չունեցող պատմություններ՝ Լուկաշենկոն եւ Նավալնին, ազդում են ֆինանսական շուկաների վրա։ Ռուսական ռուբլին եւ բելառուսական ռուբլին ազատ անկման մեջ են, ինչպես Ռուսաստանի եւ Բելառուսի շուկաները։

Ռուսաստանն, ըստ երեւույթին, մեկընդմիշտ կորցրել է Հյուսիսային հոսք-2-ը եւ կարող է ցավոտ պատժամիջոցների տակ ընկնել։ Բելառուսն էլ մեկ ամսում կորցրել է ոսկեարժութային պաշարների 15 տոկոսը, ինչպես ասում են, ցուցարարների դեմ «ծառայությունները» վճարելու համար։

Ալեքսեյ Նավալնին դուրս է եկել կոմայից եւ շուտով, հնարավոր է, կսկսի խոսել։ Կրեմլում, որտեղ Նավալնիի անունը տալն անգամ արգելված է, թեթեւ սառը քամի են զգում՝ հեռվում ուրվագծվում է SWIFT բանկային համակարգից անջատումը։

Մոսկվան շփոթված փորձում է փրկել Լուկաշենկոյին, որ միայնակ չհայտնվի անդունդում։ Մինսկ են ուղարկվել 4 պրոպագանդիստ, որոնցից 2-ը հայկական ազգանունով՝ Ռոման Բաբայան եւ Մարգարիտա Սիմոնյան։ Լրագրողները Լուկաշենկոյին ստիպել են ասել, որ «չափից

երկար է նստել» նախագահի աթոռին եւ հենց այնպես չի հեռանա։ Դա նշանակում է, որ Լուկաշենկոն մահապարտ է դարձել եւ նրան ավելի շուտ կսպանեն, քան կթողնեն հանձնվել։

Լուկաշենկոյի դեմ կիրառված տեխնոլոգիան ռուսական հատուկ ծառայությունների ուժերից վեր էր․ բրուտալ Բատկայի դեմ դուրս բերեցին գեղեցիկ, համարձակ, խելացի կանանց, որոնց հետ չի ստացվում կռվել։ Այդ կանանցից մի քանիսին առեւանգեցին փողոցում ու վտարեցին

երկրից։ Նախագահի թեկնածու Տիխանովսկայային վախեցրին եւ ուղարկեցին Լիտվա։ Բայց նրա թիմակից Մարիա Կոլեսնիկովան պատրաստ էր ամեն ինչի, եւ նախօրեին նրան առեւանգեցին Մինսկի կենտրոնում, նա թույլ չտվեց ուժով հեռացնել իրեն Բելառուսի

տարածքից, ու նրան բերման ենթարկեցին Ուկրաինայի հետ սահմանին։ Երբ նրան դուրս էին հանում երկրից, Կոլեսնիկովան պատռեց անձնագիրը եւ հրաժարվեց հատել Ուկրաինայի սահմանը։

Լուկաշենկոյի համար պատրաստել են գրեթե նույն ճակատագիրը, ինչ Կադդաֆիի դեպքում:

(Visited 157 times, 1 visits today)