Քննարկելու ենք Արայիկ Հարությունյանի լպիրշ և անբարո պահվածքի իրավական գնահատական տալու հարցը. Ն. Զոհրաբյան

«ԲՀԿ-ն բոյկոտում է ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանը և, բնականաբար, մեր փաստաբանների հետ քննարկելու ենք Արայիկ Հարությունյանի լպիրշ և անբարո պահվածքի իրավական գնահատական տալու հարցը»,-

այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այն, ինչ տեղի ունեցավ րոպեներ առաջ ԱԺ-ի դահլիճում, անբարո ձևակերպումներով ելույթ էր, որը բանականության մեջ չի տեղավորվում»,- ավելացրեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ նշելով, որ ԲՀԿ-ն չի մասնակցի այսօրվա հարցուպատասխանին:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն, այսօր ԱԺ ամբիոնից դիմելով Նաիրա Զոհարաբյանին, ասել է. «Տիկի՛ն Զոհրաբյան, ինչ-որ այլասերվածությունից եք խոսում, չգիտեմ՝ ինչից եք խոսում: Գիտե՞ք՝ էս չափորոշիչներն ինչի մասին են:

Էս չափորոշիչներն ապագայում մի խումբ կոտայքցիների կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն: Այ, էդ ա սովորացնելու»:

(Visited 521 times, 1 visits today)