Հայկական բանակը բառացիորեն ջարդում է թշնամուն. Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտութունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրական տեղեկություններ Արցախի մասին.
— Ստեփանակերտը և Շուշին հաճախ են ենթարկվում հրետանու և հրթիռների հարձակման, բայց Արցախի ոչ մի կենդանի քաղաք չի

վերածվել ավերակների կույտի, ինչպես ներկայացնում են ոմանք։ Հայկական ՀՕՊ-ը հաջողությամբ պայքարում է թշնամու դեմ, թեպետ որոշ հարվածներ, ամեն դեպքում, հասնում են բնակավայրերին և վնասում խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին։

— Հայկական բանակը բառացիորեն ջարդում է թշնամուն։ Դժվար է, ծանր է, կան խնդիրներ զենքով ու մարդաքանակով մի քանի անգամ շատ թշնամուն դիմակայելու առումով, բայց մերոնք դիմակայում են։ Վստահ ու հստակ են դիմակայում։

— Վերջին 2 օրերին հայկական բանակը նախանշել է թշնամու ծրագրերը և մարտավարական պլանները, ոչնչացրել թշնամական զորքի մեծ քանակի ասքերների։

Մանրամասները’ պատերազմից հետո, իսկ հիմա’ կեցցե հայոց հաղթական ու լեգենդար բանակը։ Աշխարհը ապշում է 2 պետության զինված ուժերի ու մեծ թվով ահաբեկիչների դեմ հայկական բանակի կռվից»։

(Visited 809 times, 1 visits today)