Նախատեսված կայծակնային հեղաշրջման փորձը արդեն իսկ կանխվել է հենց հանրության կողմից. Գնել Սարգսյան

Դերասան Գնել Սարգսյանն իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Եթե մեկը կասի, թե դաշնակները հիմար են կամ քիչ տեղեկացված, չհավատա’ք։

Իրենք շատ լավ զգում են իրավիճակն ու գիտակցում,
որ նախատեսված կայծակնային հեղաշրջման փորձը արդեն իսկ կանխվել է հենց հանրության կողմից և այլևս չունեն այն ռեսուրսը, որը բան կփոխի, սակայն այդուհանդերձ շարունակում են։

Հարց է ծագում,-ինչու? Իմ անձնական, խի ստ սուբյեկտիվ կարծիքով (կարող եք նաև չհամաձայնել), նրանք այս անկայունություն սերմանող տարրերով, տեղեկատվական դաշտը իրենց ուղղելով, իրենցով զբաղեցնելով, փորձում են մի կամ մի քանի ավելի էական բաներից մեր ուշադրությունը շեղել, իսկ թե ինչից կամ ինչերից, այ էդ մեկը դեռ հարցական է ։

հ.գ.սիրտ է, վկայում է։ Առհասարակ էդպես է լինում…

(Visited 949 times, 1 visits today)