Ռուս փորձագետը բացատրել է, թե որտեղ են խփել հայերը «Իսկանդեր» հրթիռով

Ռուսաստանում գործող «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (ЦАСТ) ղեկավար Ռուսլան Պուխովը բացատրել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում որտեղ է հարվածել հայկական կողմը ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռով: Այդ մասին տեղեկացնում է Lenta. ru կայքը՝ հղում անելով «Sputnik Մերձավոր արտասահման» տելեգրամյան ալիքին:

Ըստ փորձագետի՝ «Իսկանդերը» ձեռք է բերվել հիմնականում որպես զսպող զենք, սակայն, հրթիռները միշտ ունենում են շրջանաձև (հավանական) շեղում: Ակնհայտ է, որ հայերը կրակել են Գյանջա քաղաքում գտնվող ռազմական օդանավակայանի վրա, բայց հրթիռն ընկել է բնակելի թաղամասերի վրա», — ասաց մասնագետը:

Պուխովը նշել է, որ այն փաստը, որ հակամարտության ընթացքում «Оса» զենիթահրթիռային համալիրը «իրեն վատ կդրսևորի», իսկ «Тор»-ը՝ ավելի լավ, պարզ է դարձել միայն այս պատերազմի ընթացքում:

«Հայաստանի գնումների քաղաքականությունը կարող էր այլ կերպ կառուցված լինել», — եզրափակել է ռուս փորձագետը:

(Visited 1 662 times, 8 visits today)