Հաստատում եմ Արթուր Վանեցյանի ասածը․ Վալերի Օսիպյան

«Այո, հաստատում եմ Արթուր Վանեցյանի ասածը»,- Irakanum.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակում արված հայտարարությանը։

Հիշեցնենք, երեկ Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքի ժամանակ, ԱԱԾ նախկին տնօրեն «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ։

Վանեցյանը ներկայացրեց Իջևանում 2019-ի հուլիսին տեղի ունեցած բողոքի ակցիաներից մանրամասներ:
«Ես այն ժամանակ Իջևանում էի մի շատ պարզ պատճառով.

Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդկանց զանգված դուրս է եկել փողոց և բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ և իմ ընկերոջը՝ Վալերի Օսիպյանին և ասաց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»,- ասել էր Վանեցյանը:

Irakanum.am

(Visited 795 times, 1 visits today)